21 янв. 2013 г.



Ջրաշեն




         25,06: 2010


  

1937-1938 թվականներին Վերին Ջրաշենի բնակիչները դիմում են կառավարությանը. թույլտվություն ստանալ ներկայիս Ջրաշեն գյուղի տեղում կառուցել նոր գյուղ: Գյուղի կառուցումներն ավարտվեց 1941 թվականին: Գյուղն անվանվեց Ջրաշեն: Գյուղը համալրվեց Պարսկաստանի հայրենա-դարձներով ու Շիրակի դաշտավայրից տեղափոխված բնակիչներով: Անապատ հիշեցնող վայրում այժմ կառուցվել է մի փոքրիկ գյուղ: Գյուղի բնակիչները զբաղվում են հողագործությամբ: Համայնքի աճեցրած անմահական ծիրանի և քաղցր խաղողի համբավը հասել է Ռուսաստանի դաշնություն և Եվրոպական շատ երկրներ Գյուղում գործում է ակումբ, բուժկետ և միջնակարգ դպրոց:




                                                                  itn.am

                                                                  atc.am
      
Մեր դպրոցը
Արարատի մարզի  Ջրաշենի միջնակարգ դպրոցի ներկայիս մասնաշենքը կառուցվել և իր գործունեությունը սկսել է  1968 թ: Այն երկհարկանի է, ունի երկու մասնաշենք: Ընդհանուր շենքի տարածքը 1,264.5 քառակուսի մետր,  նախատեսված է 450 աշակերտների համար դպրոցա-մերձ  տարածքը զբաղեցնում է 893 քմ մ, ուսումնաօժանդակ տարածքը` 7200 ք.մ : Սկսած 1999 թ.  մինչ օրս  դպրոցի տնօրենն է` Սուրամ Զազյանը:
   Իր գործունեության ընթացքում դպրոցը տվել է մեկ մեդալակիր` Սոնա Հակոբյան, ունի բազմաթիվ  անվանի   շրջանավարտներ`
Արթուր Խաչատրյանը      -հայկական  բանակի գնդապետ
Ռոբերտ Զազյանը  -հայկական բանակի մայոր
Կամո Մարգարյանը -  հայկական բանակի կապիտան
Մինաս Գրիգորյանը - ֆիզիկամաթամատիկական գիտությունների  թեկնածու
Այս շարքը լրացնում են ուսուցիչներ, բժիշկներ, սպորտսմեններ, ինժեներներ, շինարարներ, գյուղատնտեսներ, տնտեսագետներ:
  2009-2010 ուսումնական տարում դպրոց հաճախել համար 254 աշակերտներ, որոնք կոմպլեկտավորված են 13 դասարաններում:  
Դպրոցի 25 ուսուցիչները ունեն բարձրագույն  կրթություն, սպասարկման ոլորտում ունենք 10 աշխատողներ:.

       ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱԻՑ
ՄՐՑՈՒՅԹԻՑ ԱՌԱՋ





  
 
ՊԱՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ

ԳՅՈՒՂԻ         ՀԵՐՈՍՆԵՐԸ
                                                  
                                                                                                                                                  
                   
  ՄԵԾ   ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ   ՀԵՐՈՍՆԵՐԸ 

  • Աբրահամյան Գարեգին   
  • Բարբառյան Անդրանիկ   
  • Խաչատրյան Ենոք             
  • Կատվալյան Գուրգեն       
  • Կատվալյան Լիանիդ        
  • Հակոբյան  Գարսևան       
  • Հունանյան  Գրիգոր          
  • Մալխասյան Հարություն
  • Մելոյան  Արամ                 
  • Սիմոնյան  Սայադ           
  • Սիմոնյան Սուրեն           
  • Սահակյան Վաչագան   
  • Սաֆարյան  Գևորգ         
  • Վարդանյան Սոս            
  • Քոլոզյան Շավարշ         
                        
          

   ՀԵՐՈՍ     ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

  •                   Քոլոզյան Սարգիս                                 
  • Գևորգյան Ֆուրման                               
  • Հաջոյան  Գագիկ                                       

    Հայաստանի անկախության 20 - ամյակը         







    ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒՏՅԱՆ ՏՈՆԸ