Ջրաշեն
25,06: 2010
1937-1938 թվականներին Վերին Ջրաշենի բնակիչները դիմում են կառավարությանը. թույլտվություն ստանալ ներկայիս Ջրաշեն գյուղի տեղում կառուցել նոր գյուղ: Գյուղի կառուցումներն ավարտվեց 1941 թվականին: Գյուղն անվանվեց Ջրաշեն: Գյուղը համալրվեց Պարսկաստանի հայրենա-դարձներով ու Շիրակի դաշտավայրից տեղափոխված բնակիչներով: Անապատ հիշեցնող վայրում այժմ կառուցվել է մի փոքրիկ գյուղ: Գյուղի բնակիչները զբաղվում են հողագործությամբ: Համայնքի աճեցրած անմահական ծիրանի և քաղցր խաղողի համբավը հասել է Ռուսաստանի դաշնություն և Եվրոպական շատ երկրներ Գյուղում գործում է ակումբ, բուժկետ և միջնակարգ դպրոց:
itn.am
atc.am
Մեր դպրոցը
Արարատի մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոցի ներկայիս մասնաշենքը կառուցվել և իր գործունեությունը սկսել է 1968 թ: Այն երկհարկանի է, ունի երկու մասնաշենք: Ընդհանուր շենքի տարածքը 1,264.5 քառակուսի մետր, նախատեսված է 450 աշակերտների համար դպրոցա-մերձ տարածքը զբաղեցնում է 893 քմ մ, ուսումնաօժանդակ տարածքը` 7200 ք.մ : Սկսած 1999 թ. մինչ օրս դպրոցի տնօրենն է` Սուրամ Զազյանը:
Իր գործունեության ընթացքում դպրոցը տվել է մեկ մեդալակիր` Սոնա Հակոբյան, ունի բազմաթիվ անվանի շրջանավարտներ`
Արթուր Խաչատրյանը -հայկական բանակի գնդապետ
Ռոբերտ Զազյանը -հայկական բանակի մայոր
Կամո Մարգարյանը - հայկական բանակի կապիտան
Մինաս Գրիգորյանը - ֆիզիկամաթամատիկական գիտությունների թեկնածու
Այս շարքը լրացնում են ուսուցիչներ, բժիշկներ, սպորտսմեններ, ինժեներներ, շինարարներ, գյուղատնտեսներ, տնտեսագետներ:
2009-2010 ուսումնական տարում դպրոց հաճախել համար 254 աշակերտներ, որոնք կոմպլեկտավորված են 13 դասարաններում:
Դպրոցի 25 ուսուցիչները ունեն բարձրագույն կրթություն, սպասարկման ոլորտում ունենք 10 աշխատողներ:.
ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱԻՑ
ՀԵՐՈՍ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Հայաստանի անկախության 20 - ամյակը
- Քոլոզյան Սարգիս
- Գևորգյան Ֆուրման
- Հաջոյան Գագիկ
Հայաստանի անկախության 20 - ամյակը